Բաժիններ՝

Աբովյանում կատարված սպանությունը բացահայտվել է. մեկ անձ ձերբակալվել է

Հունվարի 20-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ ստացվեց, որ Աբովյան քաղաքի Դարանի 2-րդ շենքում դանակահարություն է եղել։ Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր։

Դանակահարությունը կատարվել էր շենքի 3-րդ մուտքում՝ 25 բնակարանի դիմաց։ Տուժողը հենց այդ բնակարանի բնակիչ, 36-ամյա Արտակ Օվակյանն էր, որը շտապօգնության մեքենայով Աբովյան բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էր։

Տեղում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Կոտայքի ոստիկանները պարզեցին հետևյալը։ Նախնական տվյալներով՝ նույն շենքի բնակիչ, 33-ամյա երիտասարդը անհիմն վիճել էր հարևանի հետ և դանակով խփել նրա պարանոցին։ 36-ամյա Արտակ Օվակյանը ստացել էր կյանքի հետ անհամատեղելի վնասվածք։ Հարվածից հետո դանակի շեղբը մնացել էր նրա պարանոցում, իսկ բռնակը՝ կոտրվել։ Այն հայտնաբերվել է դեպքի վայրի զննությամբ։

Կասկածվողը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին, ներկայացվել դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվում են դեպքի հանգամանքներն ու շարժառիթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31