Բաժիններ՝

Ուկրաինայի վարչապետը հանձնարարել է վերանայել կանանց զինվորական հաշվառման վերցնելու հետ կապված նորմերը

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը նախարարություններին հանձնարարել է վերանայել կանանց զինվորական հաշվառման վերցնելու հետ կապված նորմերը:  Այս մասին հայտնել է Գերագույն ռադայի «Եվրոպական համերաշխություն» խմբակցության պատգամավոր խմբակցության անդամ Ալեքսեյ Գոնչարենկոն իր «Տելեգրամ» ալիքում:

«Պատասխան է ստացվել նաեւ վարչապետ Դենիս Շմիգալի կողմից, որտեղ նա հայտնել է, որ արդարադատության նախարարությանը եւ պաշտպանության նախարարությանը հանձնարարել է քննարկել կանանց զինվորական հաշվառման պարտադիր գրանցումը չեղարկելու հարցը: Իսկ մեկ շաբաթ առաջ ես Գերագույն ռադա օրինագիծ եմ ներկայացրել այդ հարցի վերաբերյալ», – հայտնել է նա:

Պատգամավորը հստակեցրել է, որ Ուկրաինայի նախագահի գրասենյակից նաեւ երկրի պաշտպանության նախարարությանը հանձնարարել են քննարկել նշված հարցը:

Գոնչարենկոն հույս ունի, որ այդ նորմը կվերանայվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս