 
                        Հակոբ Հակոբյանն ու Արթուր Մանուկյանն ընտրվեցին ՀՌՀ անդամ
ԱԺ–ն Հակոբ Հակոբյանին և Արթուր Մանուկյանին ընտրեց Հեռուստատեսությանն և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոններում: ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկությունից հետո հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 68-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Թե Հակոբ Հակոբյանը, թե Արթուր Մանուկյանը ստացել էին 68 կողմ ձայներ:
Նրանք երդմամբ ստանձնեցին անդամի պաշտոնները:
Նրանց թեկնածությունները ներկայացրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        