
«Թաթոյանը ունի ժամանակի մեքենա ու 2016-ին գողացել ա ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուի 2022-ի ելույթի տեքստը»․ Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան արձագանքել է ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանի այն արտահայտությանը, թե՝ «որևէ դեպքում ՄԻՊ-ը չպետք է ընկալվի որպես պետությունից օտարացած և պետության դեմ պայքարի դուրս ելած մարմին»։
Նա հրապարակել է Արման Թաթոյանի 2016 թվականի փետրվարի երկուսի ելույթի այն հատվածը, որտեղ Թաթոյանը ասում է. «Մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի հետևողական, պետք է ընկալվի ոչ թե պետությունից օտարացած և հենց այդ նույն մղումով պետության դեմ պայքարի դուրս եկած մարմին, այլ՝ այնպիսի սուբյեկտ, որը լրացնելով պետական ինստիտուտների համակարգը և վեր լինելով գերատեսչական որևէ շահից՝ կոչված է նպաստելու մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի ուժեղացմանը»։
Էլիբեգավան ֆեյսուքյան իր էջում գրել է. «բոժը, Թաթոյանը ունի ժամանակի մեքենա ու 2016-ին գողացել ա ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուի 2022-ի ելույթի տեքստը»։
բոժը, Թաթոյանը ունի ժամանակի մեքենա ու 2016-ին գողացել ա ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուի 2022-ի ելույթի տեքստը ?
#մադամ_պլագիատPosted by Anzhela Elibegova on Friday, January 21, 2022