Հայտնի է դարձել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Էլմար Մամեդյարովի հանդիպման ժամկետը
![](https://168.am/wp-content/uploads/2013/01/mamedyarov.jpg)
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Փարիզում հանդիպելու է փետրվարի 28-ին:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է հենց ինքը՝ Մամեդյարովը: Վերջինիս խոսքերով՝ դեռ հստակեցված չէ այդ հանդիպման ձևաչափը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրներից (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա) ամենամեծ ակտիվությունը ցուցաբերում է հենց Ֆրանսիան: