«Ուսուցի՞չ, թե՞ ոստիկան»․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավեիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՈՒՍՈՒՑԻ՞Չ, ԹԵ՞ ՈՍՏԻԿԱՆ

Կառավարություն կոչված ստրկանոցում, ստրկատերը հիացմունքով նշեց, թե ինչպես երկար տարիներ աշխատած ուսուցիչը հրաժարվել է իր մասնագիտությունից և դարձել պարեկային ոստիկան։ Այսպիսով, ամենաբարձր մակարդակով խրախուսվում է ստրկատիրոջ թիկնապահ-ոստիկան լինելը, նսեմացվում ուսուցչի մասնագիտությունը, այն է՝ սերնդի կրթությունը։  Բնականաբար, սա ոչ միայն ստրկանոց-կառավարությունում հնչած խոսք է, այլև․․․

Այլև, եթե ուսուցչի աշխատավարձը կազմում է 80 000 դրամ և այն ԿԳՄՍ ստրուկ- նախարարը համարում է բավարար, իսկ ոստիկան-թիկնապահինը շուրջ 500 000, չհաշված բացահայտ և ստվերային պարգևավճարները, ապա պատկերացրեք, թե ինչպիսի «կա, ապագա, կա» է մեզ սպասվում։ Ստրկատեր-բռնապետիկը իր ստրուկ-նախարարների համաձայնությամբ, ապահովում է «կա,ապագա, կա»-ի իր տգետ ընտրազանգվածը»։

Տեսանյութեր

Լրահոս