Բաժիններ՝

Դավութօղլուն փորձում է բարձրացնել իր հեղինակությունը Թուրքիայի քրդերի շրջանում

Թուրքիայի նախկին վարչապետ, իսկ այժմ ընդդիմադիր «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն ուշագրավ գրառում է արել Twitter-ում, որտեղ խորհուրդ է տվել դպրոցականներին կամընտրական առարկաներից նախապատվությունը տալ քրդերենին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Կամընտրական առարկաներ ընտրելու համար մնաց 3 օր: Եկեք մեր երեխաների համար, որպես ֆակուլտատիվ դասընթաց, ընտրենք քրդերենը և մոռացնել չտանք այն: Մայրենի լեզուն սրբություն է»,– գրել է Դավութօղլուն:

Ընդ որում նա խորհուրդ է տվել քրդերեն սովորել նույնիսկ նրանց, ում մայրենի լեզուն չի համարվում քրդերենը:

Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ նման պահվածքով Դավութօղլուն ջանում է բարձրացնել իր հեղինակությունը Թուրքիայի քուրդ բնակչության շրջանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31