Բաժիններ՝

Ե՞րբ կթողարկվի բյուջետային iPhone «SE+»-ը

Display Supply Chain Consultants-ի գործադիր տնօրեն Ռոս Յանգը նոր տեղեկատվություն է տարածել Apple-ի ամենաէժան սմարթֆոնի թողարկման մասին:

Փորձագետի խոսքով, նոր մոդելի ցուցադրման վահանակների արտադրությունը կսկսվի այս ամիս, ինչը նշանակում է, որ Apple-ը կարող է «SE+»-ը ներկայացնել ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին և նույն ժամանակահատվածում սկսել պատվերների առաքումը: Այս մասին գրում է GSMArena.com-ը։

Ըստ բոլոր արտահոսքերի՝ iPhone-ը կստանա հին դիզայն, սակայն թարմացված «լցոնում»։ Որոշակի անորոշություն կա, թե արդյո՞ք այն կունենա նույն 4,7 դյույմանոց LCD-ն՝ Touch ID-ով առջևում: Այնուամենայնիվ, մի բան պարզ է. թողարկման ուշադրության կենտրոնում է լինելու 5G կապը:

2020 Phone SE-ն համալրված էր Apple A13 չիպսեթով և 4G մոդեմով: Նոր SE-ն կստանա ավելի ժամանակակից չիպսեթ և մոդեմ՝ ըստ լուրերի՝ Apple A15 և Snapdragon X60 մոդեմներ: Դրանք այժմ համալրված են iPhone 13 սերիայի մոդելներով։

Սպասվում է, որ iPhone SE+ 5G-ը կթողարկվի նոր iPad Air-ի հետ մեկտեղ, որը հավանաբար կաշխատի նույն A15 չիպսեթով:

Նոր ապրանքների ակնկալվող գինը 500 դոլար է։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս