Ռայիսին հայտարարել է, որ Իրանը շնորհակալ է ՌԴ-ից Սիրիայում համագործակցության համար
Մոսկվայի եւ Թեհրանի համագործակցությունը Սիրիայի խնդրով կարող է երկկողմ հարաբերությունների զարգացման մոդել դառնալ այլ ոլորտներում, Իրանը շորհակալ է ՌԴ-ից այդ փոխգործակցության համար: Հունվարի 20-ին այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ ելույթ ունենալով Պետդումայի լիագումար նիստում։
«Սիրիայում Իրանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության՝ մեր հաջող մոդելն, անտարակույս, հնարավոր է դարձել (ահաբեկչությանը) Սիրիայի ժողովրդի եւ կառավարության դիմադրության պայմաններում: Եվ դա երաշխավորում է պետությունների անկախությունը, տարածշրջանում կհանգեցնի կայուն խաղաղության եւ անվտանգության: Այդ իսկ համատեքստում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնությանը համագործակցության համար՝ ՌԴ-ի նախագահ պարոն (Վլադիմիր) Պուտնի իմաստուն կառավարմամբ հանդերձ: Դա կարող է արդյունավետ մոդել դառնալ տարբեր ուղղություններով մեր հարաբերությունների զարգացման համար»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: