«Անորակ հրթիռների» գործով նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել. այն չի ընդունվել

Այսօրվա դատական նիստում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարար Դավիթ Գալստյանի, ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանի և մյուսների գործով նախագահող դատավոր Մանվել Շահվերդյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել:

Ավելի ուշ, Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը 168.am-ին հայտնեց, որ միջնորդությունը մերժվել է:

Նշենք, որ պաշտպանները երեկ կայացած առաջին դատական նիստին պարզաբանումներ էին պահանջել, թե ինչ կարգով է գործը մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին, և  միջնորդել  դատարանի նախագահից պարզել՝ արդյոք խախտվե՞լ է մակագրման այբբենական կարգը, թե՞ ոչ։

Երեկ դատարանը բավարարել էր այս միջնորդությունը, այսօր, սակայն, դատավորի պարզաբանումները չեն գոհացրել պաշտպանական կողմին, և նրանք որոշել են ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել:

Տեսանյութեր

Լրահոս