Վահան Քերոբյանը գնացող է, Փաշինյանն էլ՝ հետևից. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, թե ինքն է արգելել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հրաժարական տալ, և ապա որոշ կանխատեսումներ արեց.
«Ինքն արդեն հեռանում է, Վահան Քերոբյանը, Նիկոլ Փաշինյանն էլ արդեն այդ ճանապարհին է: Ես արդեն չեմ ուզում անդրադառնալ իր քայլերին, որովհետև ակնհայտորեն տեսնում եմ, որ այդ վիճակն է: Ես կարծում եմ՝ նույնիսկ մոտ օրերս Վահան Քերոբյանն իր պաշտոնը կլքի: Նրան, այսպես ասած, թողեցին մենակ, սրանից հետո ես ավելի շատ կպաշտպանեմ իրեն, քան կհարվածեմ»,- նշեց Թադևոս Ավետիսյանը:
Հարցին՝ Վահան Քերոբյանը Նիկոլ Փաշինյանի զո՞հն է, որ նա թույլ չի տվել հրաժարական ներկայացնի, Թադևոս Ավետիսյանը պատասխանեց, որ Վահան Քերոբյանը պետք է ասի, թե ինքն ում զոհն է:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում