Արմեն Չարչյանին ալանքի տակ պահելն ապօրինի է եղել. փորձաքննության եզրակացություն

Քիչ առաջ ստացանք Արմեն Չարչյանի գործով մինչգերատեսչական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության պատճենն, ըստ որի՝ Արմեն Չարչյանի մոտ փորձաքննության ընթացքում իրականացված հետազոտություններով պարզված ախտորոշումը համապատասխանում է ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման՝ «Որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին եւ այդպիսով խոչընդոտում է նրա որպես խափանման միջոց ընտրված կալանքի համար:

Հարգելի հայրենակիցներ, վերը նշվածով եւս մեկ անգամ փաստվեց, որ Արմեն Չարչյանին 2021 թվականի հունիսի 23-ից մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 10-ը կալանքի տակ պահելն եղել է ապօրինի։

Էրիկ Ալեքսանյան

Արմեն Չարչյանի պաշտպան

Տեսանյութեր

Լրահոս