Բաժիններ՝

Ցիցիպասն Ավստրալիայի բաց առաջնության 3-րդ շրջանում է

Թենիսի աշխարհի 4-րդ ռակետ հույն Ստեֆանոս Ցիցիպասն Ավստրալիայի բաց առաջնության 3-րդ շրջանում է:

Մելբուռնում ընթացող «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի տղամարդկանց մենախաղի 2-րդ փուլում Ցիցիպասի մրցակիցն արգենտինացի Սեբաստիան Բաեսն էր: 3 ժամ 22 րոպե ձգված մրցախաղից հետո հույն թենիսիստն առավելության հասավ 6:7, 7:6, 3:6,4:6 հաշվով:

Մեծ սաղավարտի տարվա առաջին մրցաշարը` Ավստրալիայի բաց առաջնությունը ըստ ավանդույթի անցկացվում է Մելբուռն քաղաքում: Առաջին առաջնությունը կայացել է 1905 թվականին։ Մրցաշարը ժամանակագրական առումով Մեծ սաղավարտի տարվա չորս իրադարձություններից առաջինն է, մյուս երեքը Ֆրանսիայի, Ուիմբլդոնի և ԱՄՆ-ի առաջնություններն են։ Մրցաշարն անցկացվում է Մելբուռն Պարկի կոշտ խաղադաշտերում 1988 թվականից։ Ավստրալիայի բաց առաջնության գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանց մենախաղերում` Նաոմի Օսական:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս