Ջոկովիչը մտադիր է դատի տալ Ավստրալիայի կառավարությանը
Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը մտադիր է դատի տալ Ավստրալիայի կառավարությանը դաժան վերաբերմունքի համար: Այս մասին գրում է The Sun-ը: Ըստ պարբերականի, դաժան վերաբերմունք ասելով Ջոկովիչն ու փաստաբանների խումբն ի նկատի ունի սերբ թենիսիստի` վիզայի չեղարկումից հետո Մելբուռնի հատուկ կարանտինի համար նախատեսված հյուրանոցում պահելը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը չի մասնակցի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարին` Ավստրալիայի բաց առաջնությանը: Ավստրալական դատարանը կրկին մերժել է Նովակ Ջոկովիչի՝ վիզա տրամադրելու հայցը, և թենիսիստն արդեն իսկ լքել է Ավստրալիան:
Նովակ Ջոկովիչը Ավստրալիա էր ժամանել հունվարի 5-ին և ձերբակալվել էր պատվաստված լինելու մասին փաստաթուղթ չունենալու պատճառով, ինչից հետ երկրի ղեկավարությունը չեղարկել էր նրա վիզան: Ջոկովիչը դատի էր տվել նման որոշման համար և շահել դատը, սակայն Ավստրալիայի իշխանությունները կրկին չեղարկել են սերբ թենիսիստի վիզան:
Australian Open-ը մեկնարկել է հունվարի 17-ին և կեզրափակվի հունվարի 30-ին: