Բայդենը գնահատել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հավանականությունը
ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հավանականությունը մոտ ապագայում մեծ չէ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը:
«Այն բանի հավանականությունը, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ին կմիանա մոտ ապագայում, այնքան էլ մեծ չէ… եթե ելնենք այն բանից, թե որքան աշխատանք նրանք պետք է անեն ժողովրդավարության ոլորտում»,- Բայդենն ասել է մամուլի ասուլիսում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: