Օդի ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով
Հանրապետության տարածքում`
Հունվարի 19-ի ցերեկը առանձին շրջաններում, 20-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք: Հունվարի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերը կնվազի 10-15 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն: Հունվարի 20-ի կեսօրից հետո, 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հունվարի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 10.90C (1955 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -18.60C (2008 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -3.00C