Բաժիններ՝

Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Մոսկվա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հունվարի 19-ին ժամանել էՄոսկվայի օդանավակայաններից մեկը՝ Ռուսաստան պաշտոնական այցի շրջանակում: Այդ մասին հաղորդում է Իրանի կառավարության մամուլի ծառայությունը։

«Ռայիսին, որ իր ռուսաստանցի պաշտոնակից (Վլադիմիր Պուտինի) հրավերով Ռուսաստան է ուղեւորվել տնտեսական, քաղաքական եւ մշակութային համագործակցության զարգացման նպատակով, մի քանի րոպե առաջ Ժամանեց Մոսկվայի օդանավակայան»,- ասված է հաղորդագրության մեջ:

Պլանավորվում է, որ Իրանի նախագահը հունվարի 19-ին բանակցություններ կվարի Պուտինի հետ: Հունվարի 20-ին պլանավորված են Ռայիսիի ելույթները ՌԴ-ի Պետական դումայում եւ Մոսկվայի Մայր տաճարի մզկիթում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս