Բաժիններ՝

Թուրքիայում նավթատար է պայթել

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգի Փազարջըք շրջանում նավթատարի մոտ հզոր պայթյուն է որոտացել: Առայժմ հայտնի չէ պատճառը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Պայթյունի հետևանքով բռնկվել է հրդեհ և փակվել Քահրամանմարաշ-Գազիանթեփ մայրուղին: Դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության աշխատակիցներ և շտապօգնության մեքենաներ։ Կա վտանգ, որ պայթյունի հետևանքով առաջացած հրդեհը կարող է հասնել բնակավայրեր:

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ դեպքի առնչությամբ ընթանում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս