Փաշինյանը 4 օրով արձակուրդ է ուղարկել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 4 օրով արձակուրդ է ուղարկել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին:

Որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝

1. Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2022 թվականի հունվարի 24-27-ը ներառյալ:

2. Արմեն Կոտոլյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս