Բաժիններ՝

Ինդոնեզիայի խորհրդարանը հավանություն տվեց մայրաքաղաքի փոխադրման օրինագծին

Ինդոնեզիայի խորհրդարանը լիագումար նիստի ընթացքում հավանություն է տվել մայրաքաղաքն Արեւելյան Կալիմանտանի նահանգ փոխադրելու օրինագծին: Հունվարի 18-ին այդ մասին հայտնել է CNN Indonesia տեղեկատվական պորտալը:

Պորտալի տվյալներով՝ նիստին ներկա է եղել 575 խորհրդարանականներից 305-ը: Հունվարի 17-ին Ինդոնեզիայի ազգային զարգացման պլանավորման նախարար Սուհարսո Մոնոարֆան հայտնել է, որ հանրապետության նոր մայրաքաղաքը կկոչվի Նուսանտարա: Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոդոն մայրաքաղաքը Ջակարտայից փոխադրելու պլանների մասին հայտարարել է 2019 թվականին:

Այդ նպատակի համար տրամադրվել է գրեթե 32 միլիարդ դոլար: Սակայն կորոնավիրուսի համավարակի ատճառով ծրագրի իրականցումը դադարեցվել է: Այն պլանավորում են վերսկսել երկու տարի հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս