Բաժիններ՝

«Նորմանդական քառյակը» քաղխորհրդականների հանդիպում է պատրաստում փետրվարի սկզբին

«Նորմանդական քառյակի» քաղխորհրդականները կարող են կրկին հանդիպում ունենալ առաջիկա շաբաթների ընթացքում: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հաղորդել է տեղեկացված աղբյուրը:

«Բոլոր կողմերն անցկացնում են ներկայացուցիչների («Նորմանդական քառյակh» քաղխորհրդականների) նոր հանդիպման նախապատրաստում: Խոսք էնում հունվարի վերջի-փետրվարի սկզբի մասին»,-գործակալությանն ասել է զրուցակիցը: Հանդիպման անցկացման վայրը դեռ չի հաստատվել:

«Օրակարգում հակամարտության կարգավորման գոյություն ունեցող քաղաքական մեխանիզմների իմպլիմենտացիայի պայմանների քննարկումն է: Նոր կամ այլընտրանքային մեխանիզմներն այլեւս չեն քննարկվում»,-ասել է աղբյուրը:

Անցած շաբաթ հանդիպման նախապատրաստման մասին հաղորդել էին մի շարք ԶԼՄ-ներ՝ վկայակոչելով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին:

«Նորմանդական քառյակի» մեջ մտնում են Ռուսաստանը, Ուկրաինան, Գերմանիան եւ Ֆրանսիան, որոնք ուղիներ են փնտրում Ուկրաինայի արեւելքում հակամարտության կարգավորման համար: 2015-2016 թվականներին կողմերը համաձայնության էին եկել սահմանազատման գծի եւ սպառազինությունները հետ քաշելու շուրջ, հանդիպում պատրաստել Մինսկում, ինչը հանգեցրել է Մինսկի համաձայնագրերի ստորագրման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս