Բաժիններ՝

Արցախի փրկարարները վերսկսել են զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները

44-օրյա պատերազմի ընթացքում և անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքները հունվարի 14-ին փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած` Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ռազմական գործողությունների դադարից հետո մինչ օրս տարհանվել և հաստատվել է ընդհանուր 1705 աճյուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31