Բաժիններ՝

Մեր հասարակությունը պետք է հասկանա, որ պարեկային ծառայողին կաշառք առաջարկելը հանցագործություն է. Ումրշատյան

Պարեկային ծառայության կատարած աշխատանքի գնահատականը պետք է տա հասարակությունը և, հասարակության գնահատականի վրա հիմնվելով, ծառայությունը պետք է զարգացնել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը:

Ամփոփելով Պարեկային ծառայության կազմավորումից ի վեր կատարած աշխատանքի թվային տվյալները` Ումրշատյանը նշեց, որ ծանր մարմնական վնասվածքներով և մահվան ելքով վթարների դեպքերը նվազել են: 2021 թվականի հուլիսի 7-ից մինչև դեկտեմբերի 31-ը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ Պարեկային ծառայությունն արձանագրել է ճանապարհատրանսպորտային 10945 ճանապարհատրանսպորտային պատահար նյութական վնասով, մարմնական վնասով 919, գրանցվել է 37, 1147 վիրավոր: Նույն ժամանակահատվածի համար ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի կողմից արձանագրվել է նյութական վնասով 10800, մարմնական վնասով 832 դեպք, գրանցվել է 46 զոհ, 1052 վիրավոր:

Պարեկային ծառայության պետը նշեց, որ Երևանում տարածված բնակարանային գողությունները նույնպես բավականին նվազել են, որն, ըստ նրա, կապված է 24-ժամյա ծառայության հետ:

Ոստիկանության գնդապետի խոսքով` եղել են դեպքեր, երբ քաղաքացիները պարեկային ծառայողին կաշառք են առաջարկել, և պարեկային ծառայողը կաշառքի փորձի դեպքով բերման է ենթարկել տվյալ քաղաքացուն և հարուցվել է քրեական գործ:

«Հասարակությունը պետք է հասկանա, որ պարեկային ծառայողին կաշառք տալով՝ կատարում է հանցագործություն, և դա հստակ արձանագրվելու է, քաղաքացին պատասխանատվության է ենթարկվելու»,- ընդգծեց Ումրշատյանը:

Ոստիկանության գնդապետը շեշտեց` ծառայության հիմնական նպատակն է հասարակության ապահովվածության զգացումը բարձրացել, իսկ դրա համար շատ կարևոր է, որ հանցագործությունները ոչ թե տեղի ունենան, այլ կանխարգելվեն պարեկային ծառայողի ներկայությամբ, իսկ տեղի ունեցած հանցագործություններն էլ շատ օպերատիվ արձագանք ստանան և բացահայտվեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս