Աշխարհում մեծանում է հակամարտությունների պոտենցիալը

Արեւմուտքի երկրները նպաստում են իրադարձությունների զարգացմանը, աշխարհում մեծանում է հակամարտությունների պոտենցիալը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Իրադրությունը չի բարելավվում, մեծանում է հակամարտությունների պոտենցիալը: Արեւմտյան գործընկերները որոշակիորեն նպաստում են իրադարձությունների նման բացասական զարգացմանը, նրանք վերցրել են միջազգային հարաբերությունների ճարտարապետությանը վնաս հասցնելու ուղեգիծ, որը հիմնվում է ՄԱԿ-ի կանոնադրության վրա, եւ իրենց սկզբունքներով միջազգային իրավունքի նենգափոխման գիծ են տանում»,-ասել է նախարարը 2021 թվականի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

Լավրովի խոսքով, նրանց, ովքեր չեն միանում «առաջավորների եւ այլ կոալիցիաների», որոնք իրենց նոր մոտեցումներն են թելադրում մնացածներին, հայտարարում են հետադիմականներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս