Բաժիններ՝

Տոկիոյում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն նոր հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Հունվարի 14-ին ԿԺԴՀ-ն կատարկել է, ենթադրաբար, բալիստիկ հրթիռի արձակում Ճապոնական ծովի ուղղությամբ: Այս մասին հաղորդել է Ճապոնիայի ափամերձ պահպանությունը։

Yonhap գործակալությունը, վկայակոչելով Հարավային Կորեայի զինվորականներին, ավելի վաղ հայտնել է, որ ԿԺԴՀ-ն արձակել է չճանաչված արկ Ճապոնական ծովի ուղղությամբ:

ԿԺԴՀ-ի արձակած հրթիռը, ենթադրաբար, արդեն ընկել է, հայտնել է Ճապոնիայի ափամերձ պահպանությունը: Այն Ճապոնական ծովի ջրատարածքում գտնվող նավերին հորդորում է հրթիռի բեկորները հայտնաբերելու դեպքում չմոտենալ դրանց: Ճապոնիայի նախարարների կաբինետը եւ պաշտպանության նախարարությունը նույնպես հայտնել են Փենյանի հրթիռային արձակման մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս