Ադրբեջանի բարձրագույն ռազմական ուսումնարանի ծրագիրը համապատասխանեցվել է թուրքականին
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցելել է Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական ուսումնարան, որտեղ խոսել է բանակում կատարված բարեփոխումների մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հասանովը պնդել է, որ զինվորների ուսուցումն ու պատրաստումը բարձրագույն ռազմական ուսումնարանում իրականացվել է այնպիսի ծրագրերով, որոնք կիրառվում են Թուրքիայի պաշտպանության նախարարության ուսումնարաններում: Նրա խոսքերով՝ Ադրբեջանի ռազմական բարձրագույն ուսումնարանի ծրագիրը համապատասխանեցվել է թուրքականին:
Նա կարևորել է նման նախաձեռնությունները, առաջին հերթին Ադրբեջանի բանակում պրոֆեսիոնալ սպայական կադրերի պատրաստման տեսանկյունից: