Բաժիններ՝

Բայդենը բուժբրիգադներ կուղարկի վեց նահանգներ COVID-19-ի դեմ պայքարում օգնություն ցույց տալու համար

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը բժշկական բրիգադներ կուղարկի երկրի վեց նահանգներ տեղի բժիշկներին օգնություն ցույց տալու համար COVID-19-ի համաճարակի հակազդման գործում: Համապատասխան հայտարարությունը, ինչպես հունվարի 12-ին հայտնել է USA Today թերթը, նախագահը կանի հունվարի 13-ին Սպիտակ տանն այն միջոցների վերաբերյալ թեմայով ելույթի ընթացքում, որոնք նրա վարչակազմը ձեռնարկում է երկրում COVID-19-ի նոր ալիքի առնչությամբ:

Հրատարակության տվյալներով՝ նահանգների ցանկում, որոնց օգնություն ցույց կտրվի, ներառված են Նյու Յորքը, Նյու Ջերսին, Ռոդ Այլենդը, Օհայոն, Միչիգանը եւ Նյու Մեքսկիոն: Այդ նահանգների հոսպիտալներում բուժանձնակազմն արդեն գլուխ չի հանում COVID-19-ով հիվանդների կուտակումներից, որոնց պատճառն օմիկրոն շտամի արագ տարածումն է:

Հունվարի 12-ին ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոնները հրապարակել են տվյալներ, որոնց համաձայն երկրում քովիդով օրական հիվանդացությունը գրեթե եռապատիկ աճել է վերջին երկու շաբաթվա ընթացքում:

Հունվարի 11-ին CNN հեռուստաալիքը, վկայակոչելով ԱՄՆ-ի առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարության տվյալները, հայտնել է երկրում COVID-19 ախտորոշմամբ հոսպիտալացվածների ռեկորդային թվի մասին՝ 145,9 հազար: Նախորդ հակառեկորդը սահմանվել էր անցյալ տարվա հունվարի 14-ին, երբ ԱՄՆ-ում կորոնավիրուսով հոսպիտալացվածների ընդհանուր թիվը կազմել է 142,2 հազար:

Հունվարի 10-ին Reuters գործակալությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ում արձանագրվել է համավարակի սկզբից ի վեր վարակումների թվի ռեկորդային օրական աճ աշխարհի բոլոր երկրների թվում՝ ավելի քան 1,13 միլիոն դեպք: Ամբողջությամբ վերցված ԱՄՆ-ում ախտահարվածների թիվը հասել է արդեն ավելի քան 63,2 միլիոնի, մահացել է 844 562 մարդ: Երկիրը շարունակում է զբաղեցնել աշխարհում առաջին տեղն այդ երկու ցուցանիշներով:

Տեղական զանգվածային լրատվամիջոցները նշում են, որ կորոնավիրուսի համավարակն արագորեն դառնում է Բայդենի վարչակազմի ամենասուր խնդիրներից մեկը: Նախագահը տակավին կես տարի առաջ իր համաքաղաքացիներին հավաստիացրել էր, թե երկիրը կանգնած է համավարակի նկատմամբ հաղթանակի շեմին, այդ ժամանակից COVID-19-ի հետ կապված իրավիճակը սոսկ էլ ավելի է սրվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս