Բաժիններ՝

Ռուսաստանը պատրաստվում է տիեզերագնացներ ուղարկել դեպի Լուսին

Ռուսաստանը պատրաստվում է տիեզերագնացների խումբ ուղարկել դեպի Լուսին. այս մասին հայտարարել է ռուսական «Ռոսկոսմոս» տիեզերական գործակալությունը, գրում է Vesti.ru-ն:

Ռուսաստանի Դաշնության 2013-2020թթ. տիեզերական գործունեության ծրագրով նախատեսված է մարդու միջմոլորակային առաքելությունների և թռիչքների կազմակերպում իրականացնել: Մի շարք ծրագրերից բացի, նախատեսված է տիեզերանավի փորձնական պտույտ կատարել Լուսնի շուրջ, որից հետո տիեզերագնացները վայրէջք կկատարեն Լուսնի վրա:

Նշենք, որ վերջին տարիների ընթացքում Մոսկվան պարբերաբար հայտարարություններով է հանդես եկել, որ ցանկանում է տիեզերական հետազոտություններ կատարել և տիեզերագնաց ուղարկել Լուսին:

Հիշեցնենք, որ Ռուսաստանն ԱՄՆ-ԽՍՀՄ տիեզերական պայքարում հաղթեց, երբ 1961-ին առաջին անգամ Տիեզերք ուղարկեց Յուրի Գագարինին: Իսկ 1969-ին ԱՄՆ տիեզերագնացներ Նիլ Արմսթրոնգը և Բազ Ալդրինն իրականացրեցին նախագահ Քենեդիի՝ մինչև հարյուրամյակի վերջ Լուսնի վրա վայրէջք կատարելու խոստումը`առաջ անցնելով ԽՍՀՄ-ից:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս