Բաժիններ՝

Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Չինաստանի արտգործնախարարի հետ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Չինաստան կատարած այցի շրջանակներում հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վանգ Յի-ի հետ: Այս մասին հայտնում է թուրքական milliyet.com.tr-ն:

Չավուշօղլուն Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ երկկողմ հանդիպումից հետո մասնակցել է պատվիրակությունների միջև կայացած հանդիպումներին։

Թուրքիայի ԱԳՆ-ի նախապես տարածած հայտարարության համաձայն՝ Չինաստան այցի շրջանակներում քննարկվելու են Թուրքիա-Չինաստան երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային զարգացումները։

«Պարոն նախարարը 2022 թվականի հունվարի 12-ին կայցելի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, հանդիպումներում կքննարկվեն տարածաշրջանային և միջազգային ընթացիկ հարցեր, ինչպես նաև երկկողմ հարաբերություններ»,-ասված էր Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս