Օդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով
Հանրապետության տարածքում`
Հունվարի 12-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, 12-13-ին լեռնային և նախալեռնային, 14-ին բոլոր շրջաններում` ձյան տեսքով: Հունվարի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 14-15-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հունվարի 12-ի երեկոյան ժամերին, 13-ին, 14-ին սպասվում են տեղումներ և մառախուղ, 13-14-ը թաց ձյան տեսքով: Հունվարի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հունվարի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 9.30C (1968 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -17.10C (1957 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -3.10C