Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Ղազախստանում և Ղարաբաղում տիրող իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակն ու խաղաղապահ զորակազմի աշխատանքը Ղազախստանում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հաշվի առնելով Հայաստանի ներկայացուցչությունը ՀԱՊԿ-ում՝ կարծիքների փոխականակում է տեղի ունեցել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ գործողությունների ընթացքի մասին: Ընդգծվել են իրավիճակի կարգավորմանը նպաստող գործողությունների արդյունավետ համակարգումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ քննարկվել է նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների իրագործման որոշակի հարցեր: