
Ճապոնիայում ավելի քան 100 ավիաչվերթ են չեղարկել ձայն սաստիկ տեղումների պատճառով. NHK

Ճապոնիայում առնվազն 124 ներքին ավիաչվերթ է չեղարկվել ձայն սաստիկ տեղումների պատճառով, որոնք հունվարի 12-ին ընդգրկել են երկրի հյուսիսի մի շարք շրջաններ: Այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը։
Բացի դրանից, դադարեցվել է 427 գնացքների երթեւեկությունը ձյունակույտերի պատճառով, որոնք առաջացել են երկաթուղային պաստառին: Ճապոնիայի հյուսիսային մի շաք շրջաններում անած օրը մինչեւ 70 սանտիմետր ձյուն է տեղացել, արձանագրվել է սաստիկ քամի՝ վայրկյանում մինչեւ 40 մետր պոռթկումներով:
Սպասվում է, որ վատ եղանակը կտեւի ընդհուպ մինչեւ հունվարի 14-ը, հաղորդել էՏԱՍՍ-ը: