![](/banners/BeFunky-design.jpg)
ՀԱՊԿ-ն և Ղազախստանի ՊՆ-ն մշակում են պահպանվող օբյեկտները ղազախական իրավապահ մարմիններին փոխանցելու ծրագիր
![](https://168.am/wp-content/uploads/2022/01/1072713.jpg)
ՀԱՊԿ-ը և Ղազախստանի Պաշտպանության նախարարությունը խաղաղապահ ուժերի կողմից պահպանվող օբյեկտները ղազախական իրավապահ մարմիններին փոխանցելու ծրագիր են մշակում: Այդ մասին հայտնել է Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորամիավորման հրամանատար Անդրեյ Սերդյուկովը:
Զորահրամանատարը նշել է, որ ՀԱՊԿ-ի խաղաղարարները մի քանի օրվա ընթացքում պահպանության տակ են վերցրել Ղազախստանի հինգ սոցիալական նշանակության օբյեկտ: