Բաժիններ՝

Հռիփսիմե Ապրեսյանը նշանակվել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի տնօրեն

ԵՊԲՀ ղեկավարությունը՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, այսօր շնորհակալություն հայտնեց «Մուրացան» հիվանդանոցի տնօրեն Բագրատ Բավեյանին և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի անձնակազմին ներկայացրեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ Բոքսային բաժանմունքի ղեկավար, գլխավար բժշկի տեղակալ Հռիփսիմե Ապրեսյանին: Այս մասին հայտնում են ԵՊԲՀ-ից։

Ինչպես նշեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, իր աշխատանքային գործունեության շուրջ 10 տարին Բագրատ Բավեյանը ղեկավարելով համալսարանական հիվանդանոցը՝ կարողացել է համախմբել և ամենածանր պահերին եղել է կողմնորոշիչ հիվանդանոցի անձնակազմի համար:

«Իր կյանքի 25-ին տարին Բագրատ Բավեյանը նվիրել է երեխաների առողջությանը»,- ասաց ռեկտոր:

«Կյանքի այս փուլում ընտրություն եմ կայացրել՝ ի օգուտ մասնագիտական զարգացման»,-շեշտեց Բավեյանը`մաղթելով, որ տարիների ընթացքում իրականացված աշխատանքն ավելի մեծ արդյունքներ կգրանցի՝ ի նպաստ երեխաների առողջության:

«Երեխաների առողջության համար ներդրած յուրաքանչյուր լումա տարիների ընթացքում յոթ անգամ ավել վերադառնում է»,- եզրափակեց Բագրատ Բավեյանը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը երկար տարիներ համալսարանական հիվանդանոցը ղեկավարելու համար Բագրատ Բավեյանին հանձնեց պատվոգիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս