Թուրքիայում ազգայնական խմբերը շարունակում են փոքրամասնությունների նկատմամբ վայրագությունները
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում 30 հոգանոց ազգայնամոլների մի խումբ հարձակվել է 3 քուրդ երիտասարդի վրա։ Այս մասին հայտնում է թուրքական anfturkce.com-ը:
Դեպքը տեղի է ունեցել Անկարայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետի դիմաց:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները բերման են ենթարկել խմբի ներկայացուցիչներին, հայտնի է դարձել, որ ազգայնամոլների խմբի մեջ է եղել նաև Իսա Քյոքը, ով հայտնի է ազգայնամոլությամբ և դրանով պայմանավորված հարձակումներ իրականացնելով: