Արթուր Դավթյանը մեկնել է Մոսկվա

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով հունվարի 11-ին մեկնել է Մոսկվա:

Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, Արթուր Դավթյանը կմասնակցի Ռուսաստանի Դաշնության դատախազության կազմավորման 300-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:

Այցի ընթացքում պատվիրակությունների ղեկավարների ընդունելության շրջանակում նախատեսված է հանդիպում ՌԴ գլխավոր դատախազի հետ, ինչպես նաև՝ մասնակցություն այլ միջոցառումների:

Տեսանյութեր

Լրահոս