Գամալեայի կենտրոնում օմիկրոն շտամի բռնկումը ՌԴ-ում կանխատեսել են մինչև փետրվարի սկիզբը
Ռուսաստանում կորոնավիրուսի օմիկրոն շտամով ախտահարման պատճառով հիվանդացություն տեղի կունենա հունվարի վերջին-փետրվարի սկիզբին: Այդ մասին «Սոլովյով Live» YouTube-ալիքի եթերում հայտարարել է Գամալեայի անվան կենտրոնի փոխղեկավար Դենիս Լոգունովը:
Նրա խոսքով՝ շտամը տարածվում Է արագորեն, դրա հետ մեկտեղ հոսպիտալացումների թվաքանակը նվազել է, նաեւ քիչ են հիվանդության ծանր ընթացող եւ մահվան դեպքերը:
«Բացասական պահն այն է, որ շտամը տարածվում է շատ արագ, ավելի արագ, քան նախկին այն բոլոր շտամները, որոնք մենք դիտարկել ենք: Դրական պահն այն է, որ հոսպիտալացումների թվաքանակն ախտահարվածների շրջանում նվազել է եւ նվազել է գրեթե եռակի, տարբեր թվերով՝ 2,5-ից մինչեւ 3 անգամ: Դա ՀԱՀ-ում է կամ Անգլիայում: Այս վիրուսից մահացությունն այն անձանց շրջանում, որոնք հայտնվել են հիվանդանոցում, նույնպես նվազել է 4,17 անգամ»,- ասել է փորձագետը:
Նա հավելել է, որ օմիկրոնով հոսպիտալացվածների թվում ծանր դեպքերի թվաքանակը նույնպես նվազել է գրեթե 2,9 անգամ. այս տվյալները մոտավորապես 70 տոկոսով միայն վերաբերում են ՀԱՀ-ին, Մեծ Բրիտանիային:
«Մենք ստույգ տեսնում ենք, որ օմիկրոնի շտամը պակաս պաթոգեն է: Դեռ ավելին, Գամալեայի կենտրոնի սեփական հետազոտություններում մենք ցույց ենք տվել, որ այդ շտամը պակաս մահացու է լաբորատոր կենդանիների համար: (…) Մենք տեսնում ենք, որ կենդանիները հիվանդանում են, կորցնում քաշը, բայց դրա հետ մեկտեղ կենդանիների մոտ մահացությունը զրոյական է»,- ասել է Լոգունովը:
Նրա խոսքով՝ COVID-19-ի օմիկրոն տարատեսակից մահացությունը դեռեւս զգալիորեն բարձր է, քան գրիպից: Դեկտեմբերի 30-ին պաշտոնապես հայտարարվել է, որ Ռուսաստանում հայտնաբերվել է օմիկրոնով ախտահարման 103 դեպք:
Հունվարի 6-ին ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն նշել է, որ ի հայտ են եկել վարակման ոչ բերովի դեպքեր, երբ հիվանդացել են այն մարդիկ, որոնք չեն մեկնել արտասահման, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: