Բաժիններ՝

Վաղարշապատի քրեական հետախույզները ապօրինի «Մակարով» ատրճանակ ու մարիխուանա են հայտնաբերել

Հունվարի 8-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ ստացվեցին, որ Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցի 31-ամյա մի բնակիչ տանը զենք-զինամթերք ու թմրամիջոց է ապօրինի պահում։

Ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո բաժնում քրեական գործ հարուցվեց: Հունվարի 9-ին դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց նշված տանը և կից շինություններում: Տնից հայտնաբերվեց, նախնական տվյալներով՝ «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տ/չ 12 փամփուշտով, և «Սայգա» տիպի մեկփողանի որսորդական հրացան՝ 2 փամփշտատուփով, որոնց մեջ առկա էր 5,45 մմ տ/չ-ի 10-ից ավելի փամփուշտ։ Բացի այդ, հայտնաբերվեցին 2 տուփ մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 10 գրամից ավելի քաշով: Ըստ տանտիրոջ՝ թմրամիջոցն իրենն է, իսկ ապօրինի ատրճանակը՝ փամփուշտներով, գտել և բերել էր Արցախից` 2020 թ. 44–օրյա պատերազմի ժամանակ:

Նշանակվել են փորձաքննություններ։ 31-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին ու ձերբակալվել: Հանգամանքները պարզվում են։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս