Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի նոր պետին

Հունվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ղեկավար կազմին և կուրսանտներին է ներկայացրել կրթական հաստատության նոր պետ, գնդապետ Արթուր Երոյանին։ Ինչպես հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից, գերատեսչության ղեկավարը նշել է, որ անհնար է գերագնահատել ռազմական կրթության դերը ժամանակակից և մարտունակ բանակի ձևավորման գործում և ընդգծել է, որ այդ առումով, հայաստանյան ռազմակրթական հաստատությունները կարևոր առաքելություն ունեն իրականացնելու։

Պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ համալսարանի գործունեությունը մշտապես գտնվելու է իր ուշադրության կենտրոնում։

Սուրեն Պապիկյանը նաև շրջել է համալսարանի տարածքում, ծանոթացել կրթական պրոցեսի կազմակերպման առանձնահատկություններին և ուսումնական ծրագրերին, տվել հանձնարարականներ։

Տեսանյութեր

Լրահոս