Սերդար Քըլըչը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ

Ինչպես փոխանցում է TRT.net.tr կայքը հայալեզու բաժնում Թուրքիայի նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողան ստորագրած որոշմամբ, որը  հրապարակվել է պաշտոնական տեղեկագրում, Դեսպան Սերդար Քըլըչը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքիայի Հանրապետության հատուկ ներկայացուցիչ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ  Սերդար Քըլըչը որպես թուրքական կողմի բանագնաց էր նշանակվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում:

Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել  ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:

Նշենք, որ Սերդար Քըլըչը 2014-2021 թվականներին եղել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը եւ ակտիվ գործունեություն է ծավալել Հայոց ցեղասպանության ժխտման ուղղությամբ, ակտիվորեն մասնակցել ԱՄՆ Կոնգրեսում Հայկական բանաձեւերի տապալման աշխատանքների կազմակերպմանը, ինչպես նաեւ հակահայկական միջոցառումներ եւ ակցիաներ կազմակերպել ԱՄՆ տարբեր քաղաքներում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31