ԿԺԴՀ-ն չճանաչված արկ է արձակել Ճապոնական ծովի կողմը
ԿԺԴՀ-ն չճանաչված արկի արձակում է իրականացրել Ճապոնական ծովի կողմը: Այդ մասին հաղորդել է «Ռյոնհափ» գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի շտաբների պետերի միավորված կոմիտեին։
«Հարավային Կորեայի շտաբների պետերի միավորված կոմիտեն հաղորդել է (արձակման մասին)»,-տեղեկացնում է գործակալությունը: Զինվորականները վերլուծում են լրացուցիչ տեղեկատվությունն արկի մասին: Ինչպես հաղորդել է NHK ալիքը, վկայակոչելով Ճապոնիայի կառավարությանը, դա կարող է լինել բալիստիկ հրթիռ: Իշխանություններն ստեղծել են ճգնաժամային շտաբ: «Կիոդո» գործակալության տեղեկատվության համաձայն, արկն ընկել է երկրի բացառիկ գոտուց դուրս, վնասի մասին տվյալներ չեն ստացվել:
Սա ԿԺԴՀ-ի սպառազինությունների արդեն երկրորդ թեստն է այս տարի: Նախորդը տեղի էր ունեցել հունվարի 5-ին: Ավելի ուշ Հյուսիսային Կորեան հաղորդել է, որ փորձարկել է գերձայնային հրթիռ, որը թռել է 700 կիլոմետր եւ «ճշտությամբ խոցել թիրախը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: