Բաժիններ՝

Մահացել է Եվրախորհրդարանի խոսնակ Դավիդ Սասոլին

Հունվարի 11-ին Իտալիայում 65 տարեկան հասակում մահացել է Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլին: Այդ մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Ռոբերտո Կուիլիոն։ «Դավիդ Սասոլին մահացավ հունվարի 11-ին ժամը 01:15-ին (Երեւանի ժամանակով 04:15-ին)»,- գրել է Կուիլիոն Twitter-ում:

Ըստ նրա տեղեկատվության՝ Սասոլին մահացել է Իտալիայի Ավիանո քաղաքում, որտեղ հոսպիտալացվել էր: Հուղարկավորության օրն ու ժամանակը կհաղորդվեն առաջիկա մի քանի ժամում»,- նշել է Կուիլիոն: Հունվարի10-ին Սասոլին հոսպիտալացվել էր իմունային համակարգի աշխատանքի խախտումների հետ կապված ծանր բարդությունների պատճառով: Ինչպես ճշտել է ANSA գործակալությունը Եվրախորհրդարանի ղեկավարի մասնակցությամբ բոլոր պլանավորված միջոցառումները չեղյալ են հայտարարվել:

Դեկտեմբերին 65-ամյա Սասոլին՝ նախկին լրագրողը, Իտալիայի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը, հայտարարել էր, որ չի առաջադրի իր թեկնածությունը Եվրախորհրդարանի խոսնակ վերընտրվելու համար, որպեսզի, ինչպես ինքն էր պարզաբանել, «չպառակտի եվրոպական մեծամասնությունը»: Նրա մանդատի ժամկետը լրանում էր հունվարին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս