Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար:
Սպիտակի ոլորաններում, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Շիրակի մարզերում, Լանջիկ-Մաստարա, Վանաձոր-Դիլիջան, Սպիտակ-Գյումրի և Սյունիքի մարզի Հարժիս-«Զանգեր» ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։
Երևան-Սևան ավտոճանապարհին և Արագածոտնի մարզի Թալինի, Աշտարակի, Արագածի տարածաշրջաններում առկա է մառախուղ։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։