Բաժիններ՝

Թուրքիայում հարցվածների 56,9 տոկոսը կողմ է եղել արտահերթ ընտրություններին

Թուրքիայում գործող «Հասարակական-քաղաքական դաշտի հետազոտությունների կենտրոն»-ը Ստամբուլ, Իզմիր, Անկարա, Քոնիա, Սամսուն, Տրապիզոն, Բուրսա, Մուղլա, Անթալիա, Ադանա, Մերսին, Էրզրում, Աղրի, Կարս, Դիարբեքիր, Շանլըուրֆա, Մարդին, Բաթման, Վան և Սիիրթ քաղաքների 1876 քաղաքացիների շրջանում սոցհարցում է անցկացրել, որի համաձայն՝ հարցվածների 56,9 տոկոսը կողմ է արտահայտվել արտահերթ ընտրություններին, 24,2-ը՝ դեմ:

Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

Հարցման համաձայն՝ Թուրքիայում իշխող «Ժողովրդական դաշինք»-ի և ընդդիմադիր «Ազգային դաշինք»-ի ուժերի միջև ձայների տարբերությունը կազմել է 0,6 տոկոս:

Հնարավոր ընտրություններում իշխող Արդարություն և զագացում կուսակցությանը (AKP) ձայն տալու պատրաստակամություն է հայտնել 32,8 տոկոսը, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) օգտին՝ 27,8-ը, ընդդիմադիր «Լավ» IYI կուսակցության օգտին՝ 12,5-ը, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) օգտին՝ 11,5-ը, իշխող կոալիցիայում ներառված «Ազգայնական շարժում» (MHP) օգտին՝ 7,6-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս