«Թյուրքական աշխարհի խնդիրը մեր խնդիրն է. աշխարհը դա տեսավ Ղարաբաղի հաղթանակի ժամանակ». Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով Ղազախստանի իրադարձություններին, ասել է, որ իրենց ցանկությունը այդ երկիրում ժամ առաջ կայունության և խաղաղության հաստատումն է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Չավուշօղլուն շեշտել է, որ այդ նպատակի իրականացման համար իրենք Ղազախստանին կաջակցեն թե՛ Թուրքիայի և թե՛ թյուրքական պետությունների կազմակերպության մակարդակով:
Ըստ թուրք նախարարի՝ այդ կազմակերպության անդամ երկրների խնդիրները Թուրքիան ընդունում է որպես իր սեփականը:
«Մյուս անդամ երկրների, այսինքն թյուրքական աշխարհի խնդիրները մեր խնդիրներն են: Ամբողջ աշխարհը դա տեսավ Ղարաբաղի հաղթանակի ժամանակ»,- նշել է Չավուշօղլուն: