Բաժիններ՝

Ժնևում մեկնարկում են անվտանգության երաշխիքների շուրջ Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները

Ժնեւում սկսվում են ռուս-ամերիկյան կոնսուլտացիաները՝ նվիրված անվտանգության երաշխիքների հարցերին, հաղորդում է ՏԱՍՍ-ը իրադարձությունների վայրից։

Ռուսաստանի պատվիրակությունը, որը գլխավորում են արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը եւ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, ժամանել է ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչություն, որտեղ կկայանա հանդիպումը:

Բանակցությունները ժամանակային շրջանակներ չունեն, ուստի բացառված չէ, որ կողմերն այսօր ընդմիջումներ անեն:

Հանդիպման արդյունքների մասին հունվարի 10-ի երեկոյան լրագրողներին կպատմի Ռյաբկովը:

2021 թվականի դեկտեմբերի 17-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների շուրջ պայմանագրի, ինչպես նաեւ ՌԴ-ի եւ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների անվտանգության ապահովման միջոցների շուրջ համաձայնագրի նախագծերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս