Gallup-ի հարցումների համաձայն՝ Թուրքիան դասվել է աշխարհի ամենահոռետես երկրների շարքին
Տնտեսական ճգնաժամի ֆոնին Թուրքիայի Հանրապետության քաղաքացիները դասվել են աշխարհի ամենահոռետես քաղաքացիների շարքին: Այս մասին հայտնում է թուրքական normhaber.com-ը:
Միջազգային հետազոտական Gallup ընկերության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ աշխարհի ամենահոռետես երկրներն են Թուրքիան, Բուլղարիան, Աֆղանստանը, Լեհաստանը և Չեխիան։
Ըստ տվյալների՝ Թուրքիայում հոռետեսության մակարդակը մեծապես աճել է երկրում առկա շարունակվող գնաճի ֆոնին: