Ղազախստանում 8000 մարդ են ձերբակալել անկարգությունների պատճառով
Ղազախստանի իրավապահ մարմինները գրեթե 8 հազար մարդ են ձերբակալել երկրում տեղի ունեցած անկարգությունների պատճառով:
Հունվարի 10-ին այդ մասին հայտնել է օպերատիվ շտաբի Telegram-ալիքը, որը հրապարակել է Ղազախստանի գերատեսչությունների պաշտոնական տեղեկատվությունը։
«Ամբողջ երկրում ձերբակալված է 7 939 անձ: Իրավապահներն Ազգային գվարդիայի եւ հատուկ ստորաբաժանումների զինծառայողների հետ համատեղ 207 մարդ են ձերբակալել Ալմաթիի երկու շուկաներում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ոստիկանությունն առգրավել է հինգ առեւանգված ավտոմոբիլ, հափշտակված ապրանքա-նյութական արժեքներ, երկու միավոր ողորկափող եւ չորս միավոր սառը զենք, հաղորդել է ՏԱՍՍ-ը:կու