Հայաստանում կորոնավիրուսի դեմ խթանիչ դեղաչափ ստացել է 1216 մարդ
Հանրապետությունում հունվարի 9-ի դրությամբ կատարվել է կորոնավիրուսի դեմ 1 մլն 694 հազար 518 պատվաստում: ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, առաջին դեղաչափը ստացել է 952 հազար 813, երկրորդ դեղաչափը՝ 740 հազար 489 մարդ: Խթանիչ դեղաչափ արդեն ստացել է 1216 մարդ:
Հայաստանում հասանելի են «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ», «Մոդերնա» պատվաստանյութերը: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, շրջիկ կետերում: Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են: