Բաժիններ՝

Թուրքական կործանիչները խախտել են Հունաստանի օդային սահմանը

Թուրքական ռազմական ինքնաթիռները հունվարի 6-ին և 7-ին տասնյակ անգամներ խախտել են Հունաստանի օդային տարածքը՝ թռիչքներ իրականացնելով հունական կղզիների վրայով: Այս մասին հայտարարություն է տարածել Հունաստանի ազգային պաշտպանության Գլխավոր շտաբը:

Մասնավորապես, շտաբից հայտնել են, որ Թուրքական չորս F-16 կործանիչներից բաղկացած խումբը խախտել է երկրի օդային սահմանը Էգեյան ծովի հյուսիս-արևելյան, կենտրոնական և հարավ-արևելյան հատվածներում: Բոլոր դեպքերում, համաձայն միջազգային պրակտիկայի, օդ է բարձրացել հունական ռազմական ավիացիան՝ ստիպելով թուրքական կործանիչներին լքել երկրի օդային տարածքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս